
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը․ Mehr
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով. հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբին։
Հայտարարության մեջ նշվում է, որ սա Իրանի առաջին քայլն է։
«Եթե ագրեսիան շարունակվի, կմշակվեն և կձեռնարկվեն հետագա քայլեր՝ թշնամուն պարտադրելու կատարել իր պարտավորությունները»,- ընդգծել են շտաբից։


