
Արագածոտնում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զոհ, 6 վիրավոր
Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզագազալցակայանների աշխատակիցներն ու ըստ դեպքի վայում հավաքվածների օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են«Աշտարակ» բժշկական կենտրոն։
Մինչ կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատարերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը»,- նշում է կայքը։


