
Աստծո կամոք՝ ամոթով չեմ մնա նահատակների և իրանցի ժողովրդի առաջ․ Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի նախագահը Ցյուրիխ ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ կարծում է, թե Իրանի Մինաբ քաղաքում զոհված երեխաները և մյուս նահատակներն ամեն պահի հետևում են իր գործունեությանը։
«Եվ ես իմ յուրաքանչյուր քայլի ու վարքի համար պատասխանատվություն եմ զգում նրանց առաջ։
Աստծո կամքով՝ ամոթով չեմ մնա նահատակների և իրանցի ժողովրդի առաջ և գլուխս բարձր կվերադառնամ իմ ընկերների մոտ»,- ասել է Բաղեր Ղալիբաֆը։
Նշենք, որ ինքնաթիռի վրա, ինչով իրանական կողմը մեկնել է Ցյուրիխ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ բանակցություններին, գրված է եղել «Մինաբ» և դպրոցում զոհված երեխաների թիվը՝ 168։


