
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառյությունը։
«Հունիսի 21-ին և 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-26-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշված է հաղորդագրությունում։


