
ՃՏՊ՝ Երևան-Սևան ճանապարհին․ կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ն․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Պ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի և ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ գրում է shamshyan.com-ը։
«Վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


