
Այս տարի ո՞ւմ կշնորհվի հայ ռեժիսորի անվան մրցանակը
Հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի այրին՝ Մարգարիտա Սիմոնյանը, հայտարարել է, որ Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կշնորհվի Կրասնոդարում մարդկանց վրա հարձակված անձին վնասազերծած Ռոսգվարդիայի մարտիկ Ալեքսանդր Վոևոդային։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ալեքսանդր Վոևոդան կնոջ և որդու հետ գտնվել է Կրասնոդարի առևտրի կենտրոնում, երբ 19-ամյա հարձակվողը մաչետեով հարձակվել է մարդկանց վրա։ Դեպքի հետևանքով մեկ կին զոհվել է, ևս հինգ մարդ՝ վիրավորվել։
Վոևոդան միջամտել է, վնասազերծել հարձակվողին և օգնություն ցուցաբերել առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցին։
Նշվում է, որ Ալեքսանդր Վոևոդան նախկինում պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական գերազանցության մեդալով։
Տիգրան Քեոսայանի անվան 1 միլիոն ռուբլու մրցանակը հիմնադրել է նրա այրին՝ Մարգարիտա Սիմոնյանը։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնք դրսևորել են խիզախություն, հերոսություն և արտակարգ իրավիճակներում կյանքեր փրկել։


