22 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտենի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է․ Առողջապահության նախարարություն

Արտենի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է․ Առողջապահության նախարարություն

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ 11-ը՝ վիրավորվել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026