
Անոմալ շոգեր Ֆրանսիայում․ 49 դեպարտամենտում սահմանափակումներ են մտցվել
Ֆրանսիայի մեծ մասում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ․ հայտնում է France 24 հեռուստաալիքը։ Այն հայտարարվել է երկրի 96 դեպարտամենտներից 49-ում։
Արդյունքում չեղարկվել են դպրոցների և քոլեջների դասերը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև Fête de la Musique ազգային երաժշտական փառատոնի ընթացքում․ միջոցառման ժամանակ արգելվել է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։
Փարիզում և երկրի շրջանների մոտ մեկ երրորդում հաստատվել են անոմալ շոգեր։ Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճանի։


