22 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը․ Տիգրան Ավինյանը՝ Կիևյան կամրջի շինաշխատանքների մասին

Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը․ Տիգրան Ավինյանը՝ Կիևյան կամրջի շինաշխատանքների մասին

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ՝ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են և անվտանգությանն են միտված, առաջին հերթին՝ երևանցիների, այնուամենայնիվ, այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված, և մեր վերահսկողությունը՝ ժամկետների և որակի հետ կապված, պետք է շատ ինտենսիվ լինի»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Անդրանիկ Թևոսյանը նաև տեղեկացրեց, որ Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայացել է։

Ինչ վերաբերում է Ավետ Ավետիսյան փողոցին, ապա այն պլանավորվում է բացել առավելագույնը 2 օրվա ընթացքում։

«Եռաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին և երկրորդ շերտերն արված են, աջ կողմում մայթի լայնացման աշխատանքներն ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է, և այսօրվանից պլանավորում ենք 24 ժամում, եթե ամբողջությամբ մեր պլանավորածով գնա, արդեն ավարտենք»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026