
Եվրոպան ավելի ու ավելի է ցուցադրում Հարավային Կովկասի հետ տնտեսական կապերը խորացնելու իր ցանկությունը․ «КоммерсантЪ»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Հարավային Կովկասի հետ ԵՄ կապերի խորացումը, վերահաստատելու տարածաշրջանի նկատմամբ Եվրոպայի հանձնառությունը և ցույց տալու աջակցություն Նիկոլ Փաշինյանին:
Իր շրջագայության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նախատեսում է նաև քննարկել էներգետիկայի և առևտրի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները․ գրում է «КоммерсантЪ»-ը։
Politico-ի և Euronews-ի աղբյուրների համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան: Սա Եվրոպական հանձնաժողովի նախագահի երկրորդ այցը կլինի Երևան երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում:
Հայկական գյուղատնտեսական մատակարարումների դիվերսիֆիկացիան կլինի ԵՄ-ի հետ քննարկման առանձին թեմա:
Եվրոպան ավելի ու ավելի է ցուցադրում Հարավային Կովկասի հետ տնտեսական կապերը խորացնելու իր ցանկությունը։
Իր առաջիկա այցի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի նաև Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու «էներգետիկ համագործակցության և տարածաշրջանային զարգացման» վերաբերյալ։


