
Թրամփի պատկերով նոր անձնագրեր՝ ԱՄՆ-ի 250-ամյակի առթիվ
Թրամփի վարչակազմը ներկայացրել է սահմանափակ քանակով ամերիկյան նոր անձնագրերը, որոնց վրա պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նոր անձնագրերը նվիրված են Միացյալ Նահանգների 250-ամյակին․ գրում է BBC-ն։
Սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ Թրամփը ներկայացրել է նոր դիզայնով անձնագրերը։ Էջերից մեկի վրա պատկերված է ինքը՝ բռունցքներն աշխատասեղանին հենած, իսկ հետնապատկերում ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրն է։ Էջի ստորին հատվածում տեղադրված է Թրամփի ստորագրությունը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ անձնագրերը հասանելի կլինեն հուլիսի 6-ից և կտրամադրվեն մինչև առկա պաշարների սպառվելը։
Ամերիկյան ներկայիս անձնագրերում պատկերված են երկրի պատմության կարևոր դրվագներ, այդ թվում՝ վայրէջքը Լուսնի վրա, ինչպես նաև ամերիկյան խորհրդանիշները, օրինակ՝ Ազատության արձանը։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք այն քաղաքացիները, որոնք անձնագրի համար կդիմեն անձնագրային գործակալություն, կկարողանան հրաժարվել հատուկ թողարկումից։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահ է պատկերված ամերիկյան անձնագրերի վրա։


