
Իրանի և Օմանի պաշտոնյաները Մուսկատում քննարկել են Հորմուզի կառավարման հեռանկարների վերաբերյալ հարցեր
Իրանի և Օմանի պաշտոնյաները Մուսկատում անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստը՝ քննարկելով նեղուցում առկա իրավիճակը և այս ռազմավարական ջրային ուղու կառավարման հեռանկարները․ X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Մուսկատ կատարած այցի ընթացքում Օմանի արտաքին գործերի պետական նախարար Աբդելազիզ ալ-Հինայի հետ անցկացրել եմ Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստը։ Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նեղուցին վերաբերող արդիական հարցեր և մտքեր ենք փոխանակել դրա կառավարման հեռանկարների և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների վերաբերյալ՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի շրջանակներում», – նշել է Ղարիբաբադին։
Բարձր մակարդակի երկկողմ բանակցություններն, ըստ տեղեկությունների, կենտրոնացել են Հորմուզի նեղուցում նավագնացության, ծովային անվտանգության և այս ռազմավարական ջրային ուղու ապագա կառավարման մեխանիզմների վրա։


