29 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրվ․ Կորեան մտադիր է 1 տրիլիոն դոլարի ներդրում կատարել չիպերի և AI տեխնոլոգիաների զարգացման գործում

Հրվ․ Կորեան մտադիր է 1 տրիլիոն դոլարի ներդրում կատարել չիպերի և AI տեխնոլոգիաների զարգացման գործում

Հարավային Կորեան ներկայացրել է շուրջ 1 տրիլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ առաջիկա տարիներին երկրի չիպերի արտադրության և արհեստական բանականության (AI) կարողությունները զարգացնելու նպատակով․ գրում է BBC-ն։

Ծրագիրը երկրի «Երեք մեգանախագծերի» մի մասն է․ նախագծի նպատակն է ստեղծել չիպերի արտադրության, տվյալների մշակման կենտրոններ և ռոբոտատեխնոլոգիաներ։

Նախագահ Լի Ջե Մյունը հայտարարել է, որ ծրագրի նպատակն է խթանել մայրաքաղաք Սեուլից դուրս գտնվող շրջանների տնտեսական զարգացումը։

Որոշումը կայացվել է մի ժամանակ, երբ տարածաշրջանային մրցակիցները՝ Թայվանը, Չինաստանը և Ճապոնիան, մեծածավալ ներդրումներ են կատարում չիպերի և նմանատիպ տեխնոլոգիաների ոլորտում, ինչը բացատրվում է AI բումի ֆոնին կիսահաղորդիչների պահանջարկի աճով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026