30 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ Ս․-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն։ Հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է․ հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026