30 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳՆ խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև՝ Լիբանանում

Իրանի ԱԳՆ խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև՝ Լիբանանում

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պատերազմը բոլոր ուղղություններով, հատկապես Լիբանանում, դադարեցնելու ԱՄՆ-ի հանձնառությունը կարևոր է և համապատասխանում է փոխըմբռնման հուշագրի առաջին կետի դրույթներին․ գրում է Al Jazeera-ն։

«ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին և, անհրաժեշտության դեպքում, ստիպի սիոնիստական ռեժիմին կատարել իր պարտավորությունները», – հավելել է Բաղային։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի՝ իր պարտավորություններին հավատարիմ մնալը գնահատելու Իրանի չափանիշը երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի տեքստն է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026