24 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Երևանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Հունիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ու ծեծկռտուքը․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներն Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։

Վիճաբանության վայրում եղել է 5 վիրավոր, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել պարեկները, որից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տարածքում հայտնաբերվել է դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր, մահակ, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր, թմրանյութին նմանվող զանգված և կաթոցիչ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026