01 Հուլ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
16-ամյա պատանիները հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա և հափշտակել գումար․ Shamshyan.com

16-ամյա պատանիները հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա և հափշտակել գումար․ Shamshyan.com

Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտա «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Երևանի քրեական ոստիկաններին ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ հունիսի 28-ի ժամը 03։20-ի սահմաններում Կարապի լճի մոտ 3 հայ տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել իր ձեռքերը և տաբատի ձախ գրպանից հափշտակել 63 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։

Երևանի քրեական ոստիկանների կողմից  ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև մյուս անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026