
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5000 մարտական թռիչք․ Ռյուտե
Մոտ 5000 ամերիկյան ինքնաթիռ է թռիչք կատարել եվրոպական ավիաբազաներից՝ Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում, ինչը հաստատում է, որ Եվրոպան մնում է Վաշինգտոնի համար կենսականորեն կարևոր ռազմական դաշնակից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն` Financial Times-ի հետ զրույցում։
«Եթե նայեք ընդհանուր պատկերին, կարող եք տեսնել, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Սա հանգեցրել է 4000, գուցե նույնիսկ մինչև 5000 ամերիկյան թռիչքների, որոնք իրականացվել են եվրոպական օդանավակայաններից՝ «Էպիկական ցասում» գործողությանը աջակցելու համար», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին Միացյալ Նահանգների համար հզորության ցուցադրման հիմնական հարթակ է»։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ «ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները հիասթափված է առանձին դեպքերից, երբ եվրոպացիները միշտ չէ, որ կատարել են» երկկողմ համաձայնագրերը։ «Ես չեմ ասում, որ հիասթափության այս առանձին դեպքերը գոյություն չունեն, բայց, ընդհանուր առմամբ, պատկերը շատ դրական է»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Ռյուտեն նշել է, որ եվրոպական վերազինման ծրագիրը, 300 միլիարդ դոլարի արժողությամբ զենքի պատվերների շնորհիվ, ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մեջ ապահովում է 195000 մարդու աշխատատեղ։


