
Ռուսաստանը ժամանակավորապես փակում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ երկաթուղային սահմանային անցակետերը
Ռուսաստանը չորեքշաբթիից սկսած դադարեցրել է երթևեկությունը Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ մի շարք երկաթուղային սահմանային անցակետերով․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Կրեմլին։
Հրամանագրում, սակայն, ոչինչ չի ասվում փակման պատճառների մասին։
Հայտարարության մեջ նշվում է միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին։


