01 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն

Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն

Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին․ գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։

Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026