15 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է. հայտնում են Կենդանաբանական այգուց։

«Նոր սակագները՝ երկուշաբթի օր 3 - 69 տարեկան այցելուներ - 1,000 դրամ

Երեքշաբթիից կիրակի 3 - 69 տարեկան այցելուներ - 2,000 դրամ։

Երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից՝

Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ:

Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ, հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ