01 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ռազմավարական նպատակ է․ Ֆիդան

Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ռազմավարական նպատակ է․ Ֆիդան

Թուրքիան համակարգված կերպով կվերացնի բոլոր խնդիրները Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու համար․ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Թուրքիայի բոլոր պետական մարմինները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, համակարգված կերպով աշխատում են Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ռազմավարական նպատակ է։

Ֆիդանը նշել է, որ ԱԳՆ-ն՝ որպես ԵՄ-ի հետ հարաբերությունները համակարգող մարմին, շարունակում է աշխատել ինչպես լիիրավ անդամակցության գործընթացի, այնպես էլ առկա համագործակցության մեխանիզմների հետագա առաջխաղացման ուղղությամբ։

Նա հավելել է, որ ԵՄ անդամ պետությունների մեծ մասի հետ երկկողմ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026