01 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, այն անկախ է առավել քան երբևէ․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, այն անկախ է առավել քան երբևէ․ Վահագն Հովակիմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախության դեֆիցիտ չունի, այն անկախ է առավել քան երբևէ․ Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«10-ից ավելի ընտրություններ ենք անցկացրել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և չի բողոքարկվել։ Այն, որ ՍԴ դիմելը նաև ցանկացած քաղաքական ուժի համար քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, հասկանալի է, բայց պետք չէ ինստիտուտին հարվածել»,-ասաց նա։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովելու է, որ «մեր քաղաքացու կամքն ամրագրվի»։

«Եվ այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի կարելի է գալ ու ՍԴ-ում ասել՝ մասսայական կեղծիքներ․․․Լավ, 10 չէ, գոնե 5 փաստ ներկայացրեք։ Այսպես կարելի է ասել, ասել, ասել, ասել, բայց որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ»,-ասաց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026