02 Հուլ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փրկարարներն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարներն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն։

Փրկարարներն անտառային հատվածով, մոտ 300 մետր քաղաքացուն  դուրս են բերել երթևեկելի հատված և տեղափոխել Գեղամասար բնակավայր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026