
ՆԱՏՕ-ի վրա ամենաշատ ծախսողը, բայց օգուտ չստացողն ԱՄՆ-ն է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի օգուտ չի ստանում ՆԱՏՕ-ի համար կատարած իր ծախսերից։
«ԱՄՆ-ն ներկայում ավելի շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, քան որևէ այլ երկիր՝ նրանց իսկ պաշտպանության համար, բայց ոչ մի օգուտ չի ստանում», – գրել է ամերիկացի առաջնորդը՝ մեջբերելով տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները 2014-2025 թվականներին ՆԱՏՕ-ի վրա ծախսել է 999 միլիարդ դոլար՝ Մեծ Բրիտանիայի 90.5 միլիարդ դոլարի, Ֆրանսիայի 66.5 միլիարդ դոլարի, Իտալիայի 48.8 միլիարդ դոլարի և Լեհաստանի 44.3 միլիարդ դոլարի համեմատ։
«Անընդունելի է», – եզրափակել է Թրամփը։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը։ Վաշինգտոնը նախկինում խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպական դաշնակիցների գործողություններն Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ժամանակ։


