
Սնանկության նոր օրենսգիրքը հրապարակվել է
Երեկ՝ հուլիսի 2-ին, Հանրապետության նախագահը ստորագրել, այնուհետև հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը․ տեղեկացնում են արդարադատության նախարարությունից։
«2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է»,- ասված է հաղորդագրությունում։
Սնանկության օրենսգրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։


