05 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ չկան

Նեթանյահուն վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ չկան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի կառավարության և Վաշինգտոնի վարչակազմի միջև քաղաքական, այդ թվում՝ Իրանի հարցով, տարաձայնություններ չկան։

«Ես չեմ կարծում, որ տարաձայնություններ կան», – վստահեցրել է նա Fox News-ի եթերում՝ խոսելով երկրների միջև հարաբերությունների մասին։

«Ամերիկան ​​մեզ անվանել է օրինակելի դաշնակից, քանի որ, ի տարբերություն ձեր այսպես կոչված դաշնակիցներից շատերի՝ մենք իրականում կռվում ենք ձեզ հետ կողք կողքի», – ընդգծել է նա։

Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ ու Իսրայելն ունեն ընդհանուր նպատակներ և ցանկանում են, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026