
Իր պատմությունից հեռացող ազգը կարող է զրկվել հիշողությունից ու արժեքներից․ իրանցի փորձագետը՝ ՀՀ քաղաքականության մասին
Հայաստանում շատ բան է փոխվել. եթե առաջ Հայաստանը իր ինքնությունը չէր սահմանափակում, հիմա Հայաստանը սահմանափակվում է քաղաքացի լինելու և միայն միջազգային սահմանի մեջ. Ասել է Թեհրանում Կովկասի ինտիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն։
«Հայ մարդը առաջ ինքնությունը կապում էր Ցեղասպանության, Արցախի հետ, բայց հիմա դա էլ է փոխվել։ Իր ինքնության համար կարևոր բաղադրիչներ են, որոնք անտեսվում են։ Հայերին սահմանափակում են կենցաղային հարցերով։ Հարստությունն ու հանգիստ ապրելը փորձում են արժեք դարձնել։ Մենք չենք ասում, թե կենցաղային հարցերը կարևոր չեն, բայց առաջնային դարձնե՞լ։ Հայրենիքն ու կենցաղը հակասության մեջ են դրել։ Առաջ պատմամշակութային առանձնահատկություններն էր բարձրաձայնվում, դրանով էդ գրավում։ Արժեքների փոփոխության է ենթարկվում»,-կարծում է նա։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նա նշել է, թե Իրանում համաձայն չեն, երբ ասում են ՀՀ իշխանությունը հակառուսական ու արևմտամետ է։
«Նրանք ուզում են ոչ միայն մեկ երկրի հետ կապված լինեն, այլ փորձում են փոխել ստրատեգիան ու կապվել տարբեր երկրների հետ։ Բայց դա միայն կախվածությունն է շատացնում։ Մենք կարծում ենք արժեքների վերանայումը զրկում է ազգին գաղափարից։ Բայց այդ գաղափարներն են ազգին առաջ տանում։ Եվ այն ազգը, որ իր պատմությունից հեռանա, կարող է զրկվել հիշողությունից, արժեքներից»։

