
Ծառուկյանին պատկանող կենդանիների համար եղել են անհրաժեշտ բոլոր թույլտվությունները․ Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է տարածված տեղեկությունները, թե Ծառուկյանին պատկանող տարածքից կենդանիներ են առգրավվել՝ դրանք համարելով խնդրահարույց։
Լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել է, որ կենդանիները պահվել են օրենքի պահանջներին համապատասխան պայմաններում։
«Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները բոլորը համապատասխանել են նորմերին»,- ասել է նա։
Տոնոյանի խոսքով՝ կենդանիների պահպանման համար ապահովված են եղել Հայաստանում լավագույն պայմաններից մեկը, իսկ ամբողջ գործընթացն իրականացվել է բացառապես օրինական դաշտում։
Անդրադառնալով որսի թեմային՝ նա նշել է, որ որսը մարդկանց նախասիրություններից մեկն է, և օրենքով չի արգելվում այն իրականացնել թույլատրելի վայրերում և սահմանված պայմանների պահպանմամբ։


