07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օձունում գազի լցակայան է փակվել․ պատկան մարմինը չափիչ միջոցներում թերություններ է հայտնաբերել

Օձունում գազի լցակայան է փակվել․ պատկան մարմինը չափիչ միջոցներում թերություններ է հայտնաբերել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), որ պատկանում է «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին, անցկացվել են ստուգումներ․ տեղեկացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

«Պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026