
Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել քաթարական լցանավը
Քաթարին պատկանող Al Rekayyat հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավը հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ նավը խոցվել է անհայտ ծագման հրթիռով կամ անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի շարժիչում։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO) հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Լիմա բնակավայրի մերձակայքում՝ Հորմուզի նեղուցի ելքի հատվածում։
Նավի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


