09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բյուրեղավանում քաղաքացին, որ ասում է, թե Ֆիդել Կաստրոն է, սպառնում է ցած նետվել 70 մետր բարձրությամբ աշտարակից

Բյուրեղավանում քաղաքացին, որ ասում է, թե Ֆիդել Կաստրոն է, սպառնում է ցած նետվել 70 մետր բարձրությամբ աշտարակից

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրությամբ, ու սպառնում է ցած նետվել։

Այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։

Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։

Համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բժիշկների խումբը»,- նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026