
Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ Եկեղեցուն, մյուս մեղադրանքների հետ կապ չունեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում
13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք, մեկը՝ «մեր ձևով Եկեղեցուն պաշտպանելու» համար, որի համար ես հպարտ եմ, և 2 մեղադրանք, որոնք ես համարում եմ քննիչների և դատախազի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն և որոնց հետ ես բացարձակ կապ չունեմ․ այսօր դատարանի դահլիճում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ինչի՞ համար եմ ես մեղադրվում, ես այդպես էլ չհասկացա այս արդեն 13 ամիս տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո։ Դրա համար ես գտնում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը։ Ես գտնում եմ՝ եթե ես արժանի էի մեր ձևով Եկեղեցուն պաշտպանելու համար կալանք կրելու, նորից եմ ասում, ես դրա համար հպարտ եմ։ Մնացածը Ձեր որոշելու խնդիրն է, իմ փաստաբաններն ամեն ինչ ներկայացրին, բայց ես ցանկություն ունեմ, որ հետագա նիստերի ժամանակ Դուք ավելի խորը ուսումնասիրեք այս մեղադրանքը»,-ասաց Սամվել Կարապետյանը դատավորին։


