10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պրանկերները խոսել են ամերիկացի սենատորի հետ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի հարաբերությունների մասին

Պրանկերները խոսել են ամերիկացի սենատորի հետ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի հարաբերությունների մասին

Մերիլենդից դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման նոր թողարկման ժամանակ խոստովանել է Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Նշվել է, որ Վան Հոլենը հաճախ է այցելում Հայաստան և հանդիպում տեղի իշխանությունների հետ. գրում է gazeta.ru-ն։

Պրանկերները նրա հետ խոսել են՝ ձևացնելով, թե բարձրաստիճան հայ քաղաքական գործիչներ են։ Զրույցը կենտրոնացած է եղել խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի հարաբերությունների, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության վրա։

Պատժամիջոցների քաղաքականության քննարկման ժամանակ պրանկերն ամերիկացի քաղաքական գործչի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Երևանը չի հասկանում, թե ինչ կարող է Եվրամիությունն առաջարկել երկրին, եթե Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզվեն։ Սենատորը նաև խոստովանել է, որ Հայաստանի կողմից ռուսական արտադրանք գնելուց հրաժարվելու հարցը պահանջում է լրացուցիչ քննարկում։

«Դուք կախված եք Ռուսաստանից նավթի և գազի առումով, գոնե մինչ այս պահը», – նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026