
Մինչև չասեմ՝ բավական է․ Թրամփը խոսել է Իրանի դեմ գործողությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքն անձամբ չի որոշի՝ բավական է։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այս շաբաթ ևս կշարունակի հարձակումները, իսկ հաջորդ շաբաթ, եթե Թեհրանը չհամաձայնի վերսկսել բանակցությունները, Վաշինգտոնի թիրախում կարող են հայտնվել էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցությունների։
Միաժամանակ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե մտադի՞ր է զորք ուղարկել՝ Իրանի Հարգ կղզին գրավելու նպատակով։


