15 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս են էլէկտրամոբիլներն օգնում Չինաստանին պայքարել վառելիքի թանկացման դեմ

Ինչպե՞ս են էլէկտրամոբիլներն օգնում Չինաստանին պայքարել վառելիքի թանկացման դեմ

Չինաստանը գտել է վառելիքի գների կտրուկ աճի դեմ պայքարելու արդյունավետ միջոց՝ էլեկտրական տաքսիները․ գրում է Reuters գործակալությունը։

Չինաստանի քաղաքներում տաքսի ծառայությունների պահանջարկը վերջին շրջանում զգալիորեն աճել է։ Մայիսին նման ծառայություններից օգտվողները կատարել են 3.05 միլիարդ ուղևորություն։ Կառավարության տվյալներով՝ փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ուղևորությունների թիվն աճել է 6 տոկոսով՝ նախորդ տարվա մարտ-մայիս ամիսների նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս աճը արտացոլում է Չինաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկություններից մեկը․ ուղևորափոխադրումների գները նվազում են՝ չնայած բենզինի թանկացմանը։ Վերլուծաբանների խոսքով՝ տնտեսական դժվարությունների ֆոնին աշխատանք փնտրող բազմաթիվ չինացիներ սկսել են տաքսի ծառայություններ մատուցել։ Բացի այդ, երկրում մեծ տարածում են գտել մատչելի էլեկտրամոբիլները․ արդյունքում նվազել են ուղևորափոխադրումների սակագները և ավելացել վառելիքի թանկացման դեմ պայքարող ուղևորների թիվը։

Տաքսիների էլեկտրականացման միջոցով Չինաստանի տրանսպորտային ոլորտը աստիճանաբար նվազեցնում է նավթից կախվածությունը։ Այս քայլը երկիրը դարձնում է նավթային շուկայի ցնցումների նկատմամբ ավելի դիմակայուն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026