
Ամասիայի պանրի գործարանի «Չանախը» նորմերին չի համպատասխանել․ ի՞նչ է որոշել պատկան մարմինը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմննի՝ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին․ հայտնում են Սննդամթերքի անվտնագության տեսչական մարմնից։
«Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:


