16 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում Աստավածաշունչ կարդալու համար Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել․ գրում է ermenihamber.am-ը։

«Միջադեպով զբաղվում է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը։

Հյուպատոսության աշխատակիցները կապ են հաստատել ոստիկանության հետ և ճշտել դեպքի մանրամասները։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթի անվտանգության աշխատակիցները տեսել են, որ նրանք մզկիթում Աստվածաշունչ են ընթերցում, ինչը չի թույլատրվում։

Ռուսաստանի քաղաքացիներին տարել են ոստիկանական բաժանմունք ու նրանց դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ Թուրքիայի օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն։ Սույն հոդվածը ենթադրում է «Հանրության նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրում կամ նվաստացում»։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորվում։

Հիշեցնենք, որ 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը նախ եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, այնուհետև դարձել կաթոլիկ տաճար, իսկ 1453-ին վերածվել է օսմանյան մզկիթի։ 1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիային տվել էր թանգարանի կարգավիճակ, բայց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ին այն նորից վերածեց մզկիթի»,- գրում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026