16 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ Մեսսին հանդիպեց Յամալին․ ճակատագրական լուսանկարը և սպասվող նոր հանդիպումը

Երբ Մեսսին հանդիպեց Յամալին․ ճակատագրական լուսանկարը և սպասվող նոր հանդիպումը

Որոշ լուսանկարներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, մյուսները` տարիներ անց վերածվում քաղցր հիշողությունների, իսկ որոշները, թեև ոչ շատերը, կարծես, ստեղծված են ապագան կանխագուշակելու համար․ 2007 թվականին «Կամպ Նոուի» հանդերձարանում հինգ ամսական երեխային լողացնելիս Լեո Մեսսիի լուսանկարը հենց այդ հազվագյուտ օրինակներից է․ գրում է Euronews-ը։

Լուսանկարի փոքրիկն Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Լամին Յամալն է։ Այս կիրակի՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչում 19 տարին օրեր առաջ լրացած ֆուտբոլիստը կրկին կհանդիպի Լեո Մեսսիին։

Լուսանկարն արվել էր ոչ թե մարքեթինգային արշավի շրջանակում, այլ բարեգործական նպատակներով թողարկված օրացույցի համար․ նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել էին FC Barcelona Foundation-ը և Sport թերթը։

Լուսանկարիչ Ժոան Մոնֆորտը նկարահանումը կազմակերպել էր «Կամպ Նոուի» հանդերձարանում։ Մասնակից ընտանիքներն ընտրվել էին վիճակահանությամբ՝ Մատարոյի Ռոկաֆոնդա թաղամասից, որտեղ էլ ապրում էր Յամալի ընտանիքը։ Որոշվել էր, որ փոքրիկ Յամալը պետք է նկարվեր Մեսիի հետ, որն այդ ժամանակ 20 տարեկան էր և արդեն երկու անգամ նվաճել էր Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հաղթել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Լուսանկարը տեղ էր գտել 2008 թվականին հրապարակված օրացույցի հունվար ամսվա էջում և, կարծես, մոռացվել, գրեթե երկու տասնամյակ։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026