16 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորեան նախատեսում է արգելել սոցցանցերը14 տարեկանից փոքր երեխաների համար

Կորեան նախատեսում է արգելել սոցցանցերը14 տարեկանից փոքր երեխաների համար

Կորեայի Հանրապետության իշխանությունները քննարկում են 14 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հարցը․ հայտարարել է Կորեայի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների և կապի հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։

«Մենք քննարկում ենք 14 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելը սահմանափակելու, ինչպես նաև 14-ից 19 տարեկան դեռահասների կողմից նման հարթակների չափազանց օգտագործումը խրախուսող ալգորիթմների ազդեցությունը սահմանափակելու ծրագիր», – հանձնաժողովի նախագահի խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը։

Կիմ Ջոնգ Չուլը նշել է, որ խորհրդարանում առաջարկվել է անչափահասների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու վերաբերյալ մոտ յոթ օրինագիծ։

Այնուամենայնիվ, պաշտոնյան հավելել է, որ հարցին պետք է զգուշորեն մոտենալ՝ հղում անելով դեռահասների համար գիշերն առցանց խաղերն արգելելու փորձին։ 2011 թվականին Կորեայի Հանրապետությունն օրենք է ընդունել, որն արգելում է 16 տարեկանից փոքր անձանց առցանց խաղեր խաղալ կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։ 2022 թվականի հունվարին օրենքը չեղյալ է հայտարարվել, քանի որ այն բացասաբար է ազդել խաղային արդյունաբերության վրա և «խախտել է մարդկանց հիմնական իրավունքները»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026