17 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի քան 800 անտառային հրդեհ՝ Կանադայում, ծխածածկ երկինք՝ ԱՄՆ-ում

Ավելի քան 800 անտառային հրդեհ՝ Կանադայում, ծխածածկ երկինք՝ ԱՄՆ-ում

Կանադայում ավելի քան 800 անտառային հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով օդի որակի վերաբերյալ նախազգուշացումներ են հայտարարվել նաև ԱՄՆ-ի մի շարք նահանգներում․ գրում է BBC-ն։

Թանձր ծխի շերտը պատել է Դետրոյթից ու Տորոնտոյից մինչև Նյու Յորք և Նոր Անգլիա ընկած տարածքների երկինքը. օդի որակի «վտանգավոր» մակարդակի վերաբերյալ նախազգուշացումներ են տրվել տարածաշրջանի մեծ մասում։ Ծխից առաջացած մշուշի պատճառով Նյու Յորքում գրեթե չեն երևում Էմփայր Սթեյթ Բիլդինգը և Ազատության արձանը։ Չեղարկվել են բազմաթիվ բացօթյա միջոցառումներ․ պաշտոնյաները մարդկանց հորդորել են մնալ տանն՝ ընդգծելով առողջության համար լուրջ վտանգները։

Նշվում է, որ այս պահին Կանադայում մոլեգնում է 858 ակտիվ հրդեհ, որոնցից 30-ը բռնկվել է հինգշաբթի։ Հրդեհների ճնշող մեծամասնությունը դեռևս չի հաջողվում վերահսկել։

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի պրոֆեսոր Լաուրա Չասմերի խոսքով՝ Կանադայի ընդարձակ բորեալ անտառներում հրդեհները բնական երևույթ են, սակայն 2015 թվականից ի վեր դրանց հաճախականությունն աճել է՝ հիմնականում գլոբալ տաքացման հետևանքով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026