18 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին․ Shamshyan.com

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա․ գրում է Shamshyan.com-ը։

Տեղում, շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026