
Խոշոր հրդեհ ու պայթյուն՝ Նորքի 9-րդ զանգվածում․ 5 շենք մնացել է առանց հոսանքի
Այսօր ժամը 14:50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում․ գրում է shamshyan.com-ը։
«Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ կայանված «Թիմ Տելեկոմ»-ի ավտոմեքենան այդտեղ է կայանել ընկերության աշխատակիցը, ում, ըստ երևույթին, աշխատանքի թերացման՝ անվտանգության կանոնները չպահպանելու, պատճառով նախ մեքենայում հրդեհ է բռնկվել, ապա նաև պայթյուն որոտացել։
Վնասվել են ՀԷՑ-ի ենթակայանի և դրանից դուրս եկող մալուխները, ինչի հետևանքով հոսանքազրկվել է նշված ենթակայանից սնուցվող բազմաբնակարան 5 շենք»,- նշում է լրատվամիջոցը։
Նշենք, որ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ տեղեկությունը, թե հրդեհը բռնկվել է ՀԷՑ-ի սպասարկվող մեքենայից, իրականությունից հեռու է։


