19 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ

Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. գրում է Shamshyan.com-ը։

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։

Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վարորդը միայնակ է եղել է ավտոմեքենայում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026