
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում
Հուլիսի 19-ին՝ ժամը 02։58-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թաղամասի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։33-ին։ Մասամբ այրվել է շինության տանիքը՝ մոտ 30 քմ։


