
Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում․ Գողթանիկ գյուղում 21-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։
Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողալիս ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակիներից մեկը 6 մետր խորությունից հայտնաբերել ու դուրս բերել ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը»,- նշում է լրատվամիջոցը։


