
Խոշոր վթար՝ Կոտայքում․ կան զոհեր ու վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 անձ էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածք ստացել։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։


