
Արթուր Օսիպյանը Փաշինյանին դատի է տվել․ ի՞նչ է պահանջում
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ տեղեկանում ենք Արթուր Օսիպյանի Facebook-ի էջից:
«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- գրել է Օսիպյանը:
Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանիի հետ ունեցած միջադեպից հետո։


