
Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով․ այս մասին հայտնել են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
Հիշեցնենք՝ Թևանյանը կալանավորվեց մայիսին, նրան մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով


