
Արեգնազ Մանուկյանին, Ավետիք Չալաբյանին ու այլոց զրկում են զավակների հետ շփումից․ հայտարարություն
Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
«Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»,- ասված է հայտարարությունում։


